Հայաստանի ֆոնդային բորսան պարբերաբար լրամշակում է բորսայի և դեպոզիտարիայի կաննոնները, ինչը պայմանավորված է գործընթացների և ընթացակարգերի անընդհատ կատարելագործմամբ, ինչպես նաև նոր ծառայությունների կարգավորման անհրաժեշտությամբ: Կանոններում առաջարկվող փոփոխությունների, ինչպես նաև կանոնների լրամշակված տարբերակների կամ նոր կանոնների պաշտոնական հաստատումից և գրանցումից առաջ կարևոր ենք համարում դրանց համակողմանի քննարկումը շահագրգիռ անձանց հետ:
Կայքի այս հատվածը նախատեսված է կանոնների և դրանցում առաջարկվող փոփոխությունների տեղադրման համար: Վերջիններս այս բաժնում տեղադրվում են նախագծերի քննարկման համար գումարվող դիտորդ խորհրդի նիստի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ: Նախագծերի հաստատումից և օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ՀՀ ԿԲ-ում գրանցումից հետո փաստաթղթերի վերջնական տարբերակները տեղադրվում են կայքի Դեպոզիտարիայի կանոններ բաժնում:
-ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԻՉ և ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՆՈՂ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳ