ՀՀ կենտրոնական բանկը և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ն, նպատակ ունենալով բարեփոխել բաժնետիրական ընկերությունների արժեթղթերի սեփականատերերի ռեեստրավարման ընթացքում մատուցվող ծառայությունների որակը` դրանք համապատասխանեցնելով միջազգայնորեն ընդունված չափանիշներին, նախաձեռնել են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են թողարկողների և արժեթղթերի սեփականատերերի սպասարկման բարելավմանը, իրավունքների առավել արդյունավետ իրականացմանն ու պահպանմանը:

Շուկայական այս նոր մոդելի գործարկմամբ Դեպոզիտարիայի կողմից տրամադրվող ծառայությունները միջնորդվելու են Հաշվի օպերատորի կարգավիճակ ստացած ընկերությունների կողմից: Հաշվի օպերատորի կարգավիճակը շնորհվում է ՀԿԴ-ի հետ սույն բաժնում ներկայացված համապատասխան պայմանագրի կնքման և նվազազույն տեխնիկական պահանջներին բավարարման, ինչպես նաև ՀԿԴ-ի կանոնների պահանջներին համապատասխանության դեպքում:

Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգում գրանցված արժեթղթերի հաշիվ չունեցող կամ փակված հաշիվ ունեցող անձինք սեփականությամբ իրենց պատկանող արժեթղթերի բացակայության մասին տեղեկություն ստանալու համար պետք է Կենտրոնական դեպոզիտարիային դիմեն հաշվի օպերատորի միջնորդությամբ: Հաշվի օպերատորը, ստանալով հարցումը, պետք է նույնականացնի հարցում ներկայացրած անձին և հարցումը վերահասցեագրի Կենտրոնական դեպոզիտարիա:

Ստորև ներկայացնում ենք Հաշվի օպերատորի կարգավիճակ ունեցող ընկերությունների ցանկը.

Ցուցադրել ըստ անվանման`

Դայմենշն

Կրճատ անվ. «Դայմենշն» ՓԲԸ
Լրիվ անվ. «Դայմենշն» փակ բաժնետիրական ընկերություն
Իրավական ձևը ՓԲԸ
Հասցե ՀՀ, ք. Երևան 0019, Բաղրամյան փ. 2, 27/1
Հեռախոս (+374 10) 545670
Ֆաքս (+374 10) 545670
Կայք www.dimension.am
Էլ. Հասցե info@dimension.am
Ղեկավար Գլխավոր տնօրեն
Ղեկավարի Ա/Ա Միքայել Մարգարյան
Սակագներ pdf

* սահմանափակ իրավասություններով հաշվի օպերատոր

** չի իրականացնում ռեեստրի վարման ծառայությունների միջնորդավորում

Թարմացված է առ` 19.03.2021