ՀՀ կենտրոնական բանկը և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ն, նպատակ ունենալով բարեփոխել բաժնետիրական ընկերությունների արժեթղթերի սեփականատերերի ռեեստրավարման ընթացքում մատուցվող ծառայությունների որակը` դրանք համապատասխանեցնելով միջազգայնորեն ընդունված չափանիշներին, նախաձեռնել են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են թողարկողների և արժեթղթերի սեփականատերերի սպասարկման բարելավմանը, իրավունքների առավել արդյունավետ իրականացմանն ու պահպանմանը:
Շուկայական այս նոր մոդելի գործարկմամբ Դեպոզիտարիայի կողմից տրամադրվող ծառայությունները միջնորդվելու են Հաշվի օպերատորի կարգավիճակ ստացած ընկերությունների կողմից: Հաշվի օպերատորի կարգավիճակը շնորհվում է ՀԿԴ-ի հետ սույն բաժնում ներկայացված համապատասխան պայմանագրի կնքման և նվազազույն տեխնիկական պահանջներին բավարարման, ինչպես նաև ՀԿԴ-ի կանոնների պահանջներին համապատասխանության դեպքում:
Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգում գրանցված արժեթղթերի հաշիվ չունեցող կամ փակված հաշիվ ունեցող անձինք սեփականությամբ իրենց պատկանող արժեթղթերի բացակայության մասին տեղեկություն ստանալու համար պետք է Կենտրոնական դեպոզիտարիային դիմեն հաշվի օպերատորի միջնորդությամբ: Հաշվի օպերատորը, ստանալով հարցումը, պետք է նույնականացնի հարցում ներկայացրած անձին և հարցումը վերահասցեագրի Կենտրոնական դեպոզիտարիա:
Ստորև ներկայացնում ենք Հաշվի օպերատորի կարգավիճակ ունեցող ընկերությունների ցանկը.