ՀՀ կենտրոնական բանկը և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ն, նպատակ ունենալով բարեփոխել բաժնետիրական ընկերությունների արժեթղթերի սեփականատերերի ռեեստրավարման ընթացքում մատուցվող ծառայությունների որակը` դրանք համապատասխանեցնելով միջազգայնորեն ընդունված չափանիշներին, նախաձեռնել են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են թողարկողների և արժեթղթերի սեփականատերերի սպասարկման բարելավմանը, իրավունքների առավել արդյունավետ իրականացմանն ու պահպանմանը:

Շուկայական այս նոր մոդելի գործարկմամբ Դեպոզիտարիայի կողմից տրամադրվող ծառայությունները միջնորդվելու են Հաշվի օպերատորի կարգավիճակ ստացած ընկերությունների կողմից: Հաշվի օպերատորի կարգավիճակը շնորհվում է ՀԿԴ-ի հետ սույն բաժնում ներկայացված համապատասխան պայմանագրի կնքման և նվազազույն տեխնիկական պահանջներին բավարարման, ինչպես նաև ՀԿԴ-ի կանոնների պահանջներին համապատասխանության դեպքում:

Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգում գրանցված արժեթղթերի հաշիվ չունեցող կամ փակված հաշիվ ունեցող անձինք սեփականությամբ իրենց պատկանող արժեթղթերի բացակայության մասին տեղեկություն ստանալու համար պետք է Կենտրոնական դեպոզիտարիային դիմեն հաշվի օպերատորի միջնորդությամբ: Հաշվի օպերատորը, ստանալով հարցումը, պետք է նույնականացնի հարցում ներկայացրած անձին և հարցումը վերահասցեագրի Կենտրոնական դեպոզիտարիա:

Ստորև ներկայացնում ենք Հաշվի օպերատորի կարգավիճակ ունեցող ընկերությունների ցանկը.

Ցուցադրել ըստ անվանման`

ՅՈՒՆԻԲԱՆԿ

Կրճատ անվ. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ
Լրիվ անվ. «ՅՈՒՆԻԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերություն
Իրավական ձևը ԲԲԸ
Հասցե ՀՀ, ք. Երևան 0025, Չարենցի փող, 12 շենք, թիվ 53, թիվ 1-5
Հեռախոս (+374 10) 59-22-59, 59-55-55
Ֆաքս (+374 10) 55-51-40
Կայք www.unibank.am
Էլ. Հասցե unibank@unibank.am
Ղեկավար վարչության նախագահ
Ղեկավարի Ա/Ա Մեսրոպ Հակոբյան
Սակագներ pdf

* սահմանափակ իրավասություններով հաշվի օպերատոր

** չի իրականացնում ռեեստրի վարման ծառայությունների միջնորդավորում

Թարմացված է առ` 16.03.2021