ՀՀ կենտրոնական բանկը և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ն, նպատակ ունենալով բարեփոխել բաժնետիրական ընկերությունների արժեթղթերի սեփականատերերի ռեեստրավարման ընթացքում մատուցվող ծառայությունների որակը` դրանք համապատասխանեցնելով միջազգայնորեն ընդունված չափանիշներին, նախաձեռնել են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են թողարկողների և արժեթղթերի սեփականատերերի սպասարկման բարելավմանը, իրավունքների առավել արդյունավետ իրականացմանն ու պահպանմանը:

Շուկայական այս նոր մոդելի գործարկմամբ Դեպոզիտարիայի կողմից տրամադրվող ծառայությունները միջնորդվելու են Հաշվի օպերատորի կարգավիճակ ստացած ընկերությունների կողմից: Հաշվի օպերատորի կարգավիճակը շնորհվում է ՀԿԴ-ի հետ սույն բաժնում ներկայացված համապատասխան պայմանագրի կնքման և նվազազույն տեխնիկական պահանջներին բավարարման, ինչպես նաև ՀԿԴ-ի կանոնների պահանջներին համապատասխանության դեպքում:

Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգում գրանցված արժեթղթերի հաշիվ չունեցող կամ փակված հաշիվ ունեցող անձինք սեփականությամբ իրենց պատկանող արժեթղթերի բացակայության մասին տեղեկություն ստանալու համար պետք է Կենտրոնական դեպոզիտարիային դիմեն հաշվի օպերատորի միջնորդությամբ: Հաշվի օպերատորը, ստանալով հարցումը, պետք է նույնականացնի հարցում ներկայացրած անձին և հարցումը վերահասցեագրի Կենտրոնական դեպոզիտարիա:

Ստորև ներկայացնում ենք Հաշվի օպերատորի կարգավիճակ ունեցող ընկերությունների ցանկը.

Ցուցադրել ըստ անվանման`

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ

Կրճատ անվ. «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ
Լրիվ անվ. «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն
Իրավական ձևը ՓԲԸ
Հասցե ՀՀ, ք. Երևան 0010, Նալբանդյան 48
Հեռախոս (+374 10) 59-20-20, (+374 60) 37-25-00
Ֆաքս (+374 10) 54-40-16
Կայք www.armbusinessbank.am
Էլ. Հասցե info@armbusinessbank.am
Ղեկավար վարչության նախագահ
Ղեկավարի Ա/Ա Արտավազդ Սարգսյան
Սակագներ pdf ABB_tariffs

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ

Կրճատ անվ. «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ
Լրիվ անվ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ էԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերություն
Իրավական ձևը ԲԲԸ
Հասցե ՀՀ, ք. Երևան 0002, Ամիրյան փող. 23/1
Հեռախոս (+374 10) 51-09-10, 51-09-09
Ֆաքս (+374 10) 56-36-97
Կայք www.aeb.am
Էլ. Հասցե bank@aeb.am
Ղեկավար Գործադիր տնօրեն
Ղեկավարի Ա/Ա Արամ Խաչատրյան
Սակագներ pdf

ՀՀ ԿԲ*

Կրճատ անվ. ՀՀ ԿԲ
Լրիվ անվ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ
Իրավական ձևը Պետական մարմին
Հասցե ՀՀ, ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան 6
Հեռախոս (+374 10) 58-38-41
Ֆաքս (+374 10) 52-38-52
Կայք cba.am
Էլ. Հասցե mcba@cba.am
Ղեկավար նախագահ
Ղեկավարի Ա/Ա Մարտին Գալստյան

* սահմանափակ իրավասություններով հաշվի օպերատոր

** չի իրականացնում ռեեստրի վարման ծառայությունների միջնորդավորում

Թարմացված է առ` 13.04.2021