2002թ. հիմնադիր ժողովի որոշմամբ ստեղծվել է «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը, իսկ 2003թ-ին գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից (լիցենզիա թիվ 83): 2014թ.- ին «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի:
Բանկը 2008թ.-ի դեկտեմբեր 12-ից հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ: Բանկը նաև կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է, ինչպես նաև Դեպոզիտար համակարգի և Կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատոր:
Ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.ardshinbank.am: