«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը ձևավորվել է 1991 թվականին Հայաստանի ֆինանսական շուկայում գործող «Հայկապբանկ»-ի վերակազմավորման արդյունքում: Բանկը 2005թ.-ի սեպտեմբերին վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության, իսկ 2007թ.-ի օգոստոսին` բաց բաժնետիրական ընկերության: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի նշանակալից մասնակիցներն են` «Ֆլեշ» ՍՊԸ-ն, որի մասնաբաժինը կազմում է 64.24%,ՎԶԵԲ-ը` 25.00% և «Ռուռալ Իմպուլս» Ռուռալ Իմպուլս հիմնադրամը` 10.00% մասնաբաժնով:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը 2009թ.-ի հունվարի 30-ից հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ: Բանկը նաև կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է, ինչպես նաև դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր և կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատոր:
Ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվություն համար կարող եք այցելել www.araratbank.am: