Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։ Կենտրոնական բանկը միասնական կենտրոնացված համակարգ է, որը ներառում է բանկի գլխավոր գրասենյակը և տարածքային ստորաբաժանումները։ Կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակը գտնվում է Երևանում:

Կենտրոնական բանկը ՀՀ ֆինանսական շուկան կարգավորող և վերահսկող հիմնական մարմինն է:

ՀՀ Կենտրոնական բանկի վերաբերյալ մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել www.cba.am: