Կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակներում Դեպոզիտարիան ծառայությունները մատուցում է Հաշվի օպերատորների, ինչպես նաև «Իմ հաշիվ» վեբ հավելվածի և մի շարք ծրագրային լուծումների միջոցով: Դուք՝ որպես մասնակից, հաշվի օպերատորների միջնորդությամբ և «Իմ հաշիվ» հավելվածի միջոցով Ձեր կենսաթոշակային հաշիվների կառավարման մի շարք հնարավորություններ ունեք, մասնավորապես.
- Փոփոխել կենսաթոշակային հաշվում առկա անձնական տվյալները,
- Կատարել կենսաթոշակային ֆոնդի և ֆոնդի կառավարչի ընտրություն,
- Փոխանակել կենսաթոշակային ֆոնդի փայերը,
- Ստանալ կենսաթոշակային հաշվում արտացոլված տարեկան տվյալների վերաբերյալ հաշվետվություն,
- Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը միանվագ վճարի ձևով ստանալ Ձեր կենսաթոշակային հաշվում առկա միջոցները,
- Փոխանցել Ձեր կենսաթոշակային հաշվին առկա միջոցները օտարերկրյա պետությունում գործող Ձեր կուտակային կենսաթոշակային հաշվին,
- Կատարել կենսաթոշակի տեսակի ընտրություն,
- Ժառանգել կենսաթոշակային ֆոնդի փայերը,
- Հրաժարվել/ընդունել կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունը,
- Ստանալ տեղեկատվություն կենսաթոշակային հաշվի մնացորդի, ինչպես նաև հաշվով գործառնությունների մասին,
- Ստանալ կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տեղեկատվություն կենսաթոշակի տեսակի ընտրության համար:
Վերոնշյալ բոլոր գործառնությունները, բացառությամբ 5-րդ, 6-րդ, 7-րդ, (անուիտետի ձևով կենսաթոշակային վճարումների ստացման տարբերակի ընտրության դեպքում) և 8-րդ գործառնությունների, կարող են ներկայացվել ինչպես Հաշվի օպերատորների միջնորդությամբ, այնպես էլ «Իմ հաշիվ» հավելվածի միջոցով: