ՀԿԴ-ն Համակարգի անդամներին վերջիններիս հետ կնքված պայմանագրերի շրջանակում մատուցում է բորսայում և դրանից դուրս կնքված գործարքների քլիրինգի և վերջնահաշվարկի ծառայություն՝ համակարգի անդամների իրավասու արժեթղթերի և դրամական հաշիվների միջոցով: ՀԿԴ-ն կիրառում է քլիրինգի և վերջնահաշվարկի հետևյալ եղանակները.
-DVP մոդել 3՝ բորսայական առևտրի դեպքում (T+0 վերջնահաշվարկի ռեժիմով)
- DVP մոդել 2՝ արտաբորսայական առևտրի դեպքում (T+n վերջնահաշվարկի հնարավորությամբ)