Ակտիվ հաշվում առկա արժեթղթերի արտաբորսայական փոխանցումը հնարավոր է հետևյալ գործառնությունների տեսակներով.
- Ազատ առաքում կամ ST փոխանցում, որի դեպքում արժեթղթերի փոխանցման համար անհրաժեշտ է միայն փոխանցող կողմի հանձնարարականը,
- Ազատ առաքում՝ համաձայնությամբ կամ FOP փոխանցում, որի դեպքում պահանջվում են թե՛ փոխանցող և թե՛ ստացող կողմերից համապատասխան հանձնարարականներ,
- Առաքում վճարման դիմաց կամ DVP փոխանցում, որի դեպքում պահաջվում են թե՛ փոխանցող և թե՛ ստացող կողմերից համապատասխան հանձնարարականներ, իսկ արժեթղթերի փոխանցումը տեղի է ունենում միայն հանդիպակաց կողմից միաժամանակ իրականացվող վճարման դիմաց,
- Արժեթղթերի պորտֆելի փոխանցում կամ պորտֆելի փոխանցում, որի միջոցով հաշվետերը հնարավորություն ունի իր հաշվում առկա արժեթղթերի ամբողջ պորտֆելը իր անվամբ Համակարգում բացված մեկ այլ հաշվի,
Արժեթղթերի արտաբորսայական փոխանցման ծառայությունների մատուցումն իրականացվում է մեր գործընկերներ ֆինանսական կազմակերպությունների՝ Հաշվի օպերատորների միջնորդությամբ, որոնց ցանկը հասանելի է այստեղ:
Բորսայում կնքված գործարքների արդյունքում արժեթղթերի փոխանցումը մեկ հաշվից մյուսին իրականացնում է բորսայն ՀԿԴ-ին ներկայացված առևտրի վերաբերյալ տվյալների քլիրինգի և վերջնահաշվարկի արդյունքում: