ՀԿԴ-ն թողարկողներին առաջարկում է վերջիններիս կողմից թողարկված և տեղաբաշխված արժեթղթերի գրանցում ներդրողների արժեթղթերի հաշիվներում: Բացի այդ, թողարկողները հնարավորություն ունեն ՀԿԴ-ում գրանցել իրենց կողմից թողարկված արժեթղթերով կատարված կորպորատիվ գործողությունների (թողարկողի իրավասու մարմնի որոշմամբ կատարված այն գործողություններն են, որոնք տարածվում են թողարկողի տվյալ դասի արժեթղթերի բոլոր սեփականատերերի վրա) արդյունքները, մասնավորապես.
- Միաձուլումներ և միացումներ,
- Բաժանումներ և առանձնացումներ,
- Արժեթղթերի համախմբում (կոնսոլիդացիա) և բաժանում (սպլիտ),
- Արժեթղթերի անվանական արժեքի փոփոխություն,
- Արժեթղթերի փոխարկում այլ դասի արժեթղթերի,
- Արժեթղթերի հետգնում և մարում:
Այս խմբի ծառայությունների օգտվելու համար անհրաժեշտ է, որ թողարկողները իրենց կողմից թողարկված արժեթղթերի ռեեստրի վարումը նախապես հանձնեն ՀԿԴ-ին: Արժեթղթերի հետգնման կամ ձեռքբերման համար թողարկողը պարտավոր է հաշվի օպերատորի միջնորդությամբ կնքել նաև թողարկողի արժեթղթերի պահառության պայմանագիր: