«Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ դիտորդ խորհուրդը նշանակվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից և բաղկացած է նախագահից և երկու անդամից: Դիտորդ խորհուրդը սահմանում է ընկերության ընդհանուր ռազմավարությունն ու քաղաքականությունը և իրավասու է որոշումներ կայացնել դրանց առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ՝ բացառայությամբ այն հարցերի, որոնց քննարկման և հաստատման բացառիկ իրավունքն օրանսդրությամբ վերապահված է բաժնետերերի ընդհանուր ժողովին: ՀԿԴ դիտորդ խորհուրդը հաստատում է նաև ՀԿԴ կանոնները:

Ներսես Երիցյան
Խորհրդի անդամ
23.02.1971
Պարոն Երիցյանը 2010թ-ից հանդիսանում է ԿԲ նախագահի տեղակալ։ Նախկինում եղել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար, Կենտրոնական բանկի նախագահի խորհրդական և զբաղեցրել այլ ղեկավար պաշտոններ ֆինանսական կազմակերպություններում։ Նաև եղել է Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբում ՀՀ պատվիրակության ղեկավար և Եվրամիության ազատ առևտրի համաձայնագրի համար ՀՀ պատասխանատու և գլխավոր բանակցող, մասնակցել ու ղեկավարել է այլ պատվիրակություններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ, ինչպես Համաշխարհային բանկի, ԱՄՀ(IMF)-ի, ՎԶԵԲ(EBRD)-ի և այլ հայաստանյան գրասենյակներ։

Պարոն Երիցյանն ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը և ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ Մասնակցել է տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների կազմակերպած վերապատրաստումներին և դասընթացներին տնտեսագիտության, ֆինանսական քաղաքականության և հանրային ոլորտում։

Արթուր Նախշիկյան
Անկախ անդամ
23.07.1975
Պարոն Նախշիկյանը 2016 թվականից հանդիսանում է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարման կոմիտեի գլխավոր խորհրդական։ Կրթությունը ստացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, որտեղ ուսումնասիրել է շուկայագիտություն և մարքեթինգ։ Անցել է մի շարք վերապատրաստումներ դրամավարկային քաղաքականության, ներդրումներիև լիկվիդայնության գծով Ցյուրիխում, Դոհայում և Քեյփթաունում։
Ֆինանսական ոլորտում ունի ավելի քան 14 տարվա փորձ։ Նախկինում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ ՀՀ Կենտրոնական բանկում, այդ թվում եղել է ֆինանսական վարչության պետ։

Հայկ Եգանյան, Հայաստանի ֆոնդային բորսա
Խորհրդի անդամ
07.09.1984
Հայկ Եգանյանը ստանձնել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենի պաշտոնը 2017թ.-ի հուլիսի 19-ին:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 2006թ.-ին որպես «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Տնտեսական անվտանգության բաժնի մասնագետ, այնուհետև 2007-2010թթ․ ստեղծել ու ղեկավարել է Արժեթղթերով գործառույթների վարչությունը՝ համակարգելով առաջնային հրապարակային առաջարկի նախապատրաստական աշխատանքները, որի շրջանակում կազմակերպել է Հայաստանում առաջին հանրային պարտատոմսերի թողարկումն ու տեղաբաշխումը։

2010-2013թթ.-ին Հայկ Եգանյանն աշխատել է Լոնդոնում մասնավոր բանկային ծառայությունների ոլորտում և զուգահեռաբար հանդիսացել է Մեծ Բրիտանիայում ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդատու` կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված միջազգային կառավարիչների գործարար հարաբերությունների զարգացման գծով: Շարունակելով խորհրդատվական գործունեությունը՝ 2013-2016թթ. եղել է ՀՀ Կենտրոնական բանկի Նախագահի խորհրդական, իսկ 2016-2017 թթ.-ին եղել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ԲԲԸ-ի դիտորդ խորհրդի անդամ:
Միջնակարգ կրթությունը ստացել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում, այնուհետև ուսումը շարունակել է Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանում` ստանալով ֆինանսական տնտեսագիտության բակալավրի աստիճան: Այնուհետև ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում Լոնդոնի Կայսերական քոլեջում (London Imperial College)։