Անի Մակարյանն աշխատում է AMX-ում 2021 թվականի նոյեմբերից՝ որպես գլխավոր իրավախորհրդատու։Նախկինում շուրջ 15 տարի աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում՝ որպես Ֆինանսական վերահսկողության իրավական աջակցման բաժնի ղեկավար։ Հանդիսանում է Փաստաբանների պալատի անդամ 2009թ.-ից։ 2014 թվականից ի վեր նաև դասախոսել է Հայ-ռուսական համալսարանում, Հայաստանի ամերիկյան համալսարանում (հյուր դասախոս) և Հայաստանում ֆրանսիական համալսարանում։
Ավարտել է Երևանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը, ունի մագիստրոսի կոչում։