Վահան Ստեփանյանը ՀԿԴ գլխավոր տնօրեն է հանդիսանում 2006 թվականի ապրիլից: Գերազանցությամբ ավարտելով Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, նա աշխատանքի է անցել ՀՀ ֆինանսների նախարարությունում (1998-1999), այնուհետև տեղափոխվել ՀՀ Արժեթղթերի հանձնաժողով` անմիջականորեն մասնակցելով ՀՀ արժեթղթերի շուկայի կարգավորման համակարգի ձևավորմանը:

Վահան Ստեփանյան, Գլխավոր տնօրեն
25-02-1975
Վահան Ստեփանյանը ՀԿԴ գլխավոր տնօրեն է հանդիսանում 2006 թվականի ապրիլից: Գերազանցությամբ ավարտելով Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, նա աշխատանքի է անցել ՀՀ ֆինանսների նախարարությունում (1998-1999), այնուհետև տեղափոխվել ՀՀ Արժեթղթերի հանձնաժողով` անմիջականորեն մասնակցելով ՀՀ արժեթղթերի շուկայի կարգավորման համակարգի ձևավորմանը: 2001 թվականից պրն Ստեփանյանն աշխատել է Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայում` սկզբում որպես Ներդրողների հետ հարաբերությունների բաժնի պետի, այնուհետև զբաղեցնելով Գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը:

Միքայել Հայրապետյան, Ֆինանսների և ռազմավարության վարչության ղեկավար
21-10-1984
Միքայել Հայրապետյանը աշխատում է Հայաստանի ֆոնդային բորսայում 2017 թվականից։ Մինչ այդ ղեկավար պաշտոններ է ստանձնել միջազգային աուդիտի և խորհրդատվական ընկերություններում՝ Կիպրոսի KPMG, Baker Tilly Armenia կազմակերպություններում։ Նաև որպես խորհրդատու հանդես է եկել Ասիական զարգացման բանկի, Ameria Consulting և AARC Consultancy Limited-ի մի շարք միջազգային ծրագրերում։ Կրթությունը ստացել է Կիպրոսի Եվրոպական համալսարանում՝ բիզնես կառավարում, բանկային գործ և ֆինանսներ մասնագիտացմամբ։ Ունի ACCA անդամակցություն։

Լևոն Կլեկչյան, Դեպոզիտար ծառայությունների վարչության ղեկավար, Գլխավոր տնօրենի տեղակալ
11-11-1990
Լևոն Կլեկչյանը ՀԿԴ-ում աշխատում է 2015 թվականի մարտից՝ իրականացնելով Դեպոզիտար համակարգի սպասարկման դեպարտամենտի բիզնես ադմինիստրատորի պարտականությունները՝ ապահովելով արժեթղթերի գրանցման և վերջնահաշվարկի համակարգի զարգացումը: Լևոն Կլեկչյանն իր կարիերան սկսել է որպես ֆինանսական վերլուծաբան «Ռեդինետ» ՓԲԸ ֆինանսական դեպարտամենտում: Միևնույն ժամանակ նա ներգրավված է եղել մի շարք նախագծերում՝ որպես փորձագետ:

Լևոն Կլեկչյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը և ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Մինչ օրս դասավանդում է Երևանի պետական համալսարանում:

Տիգրան Պետրոսյան, Գործառնական տնօրեն, Կենսաթոշակային ծառայությունների վարչության ղեկավար, Գլխավոր Տնօրենի տեղակալ
22-01-1976
Տիգրան Պետրոսյանը ՀԿԴ-ում աշխատում է 2012 թվականի հուլիսից, համակարգելով կենսաթոշակային բարեփոխումների սպասարկման հետ կապված բոլոր աշխատանքները: Կենտրոնական դեպոզիտարիայի համար սա նոր գործառույթ է, որն ուղղված է Հայաստանում ներդրվելիք կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման աջակցմանը և կենսաթոշակային հաշիվների սպասարկմանը:

Պրն Պետրոսյանը իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1998 թվականին` ՀՀ Արդյունաբերության և առևտրի նախարարությունում (ներյակումս՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն), զբաղեցնելով նախ Իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի, Գլխավոր մասնագետի պաշտոնները, այնուհետև ղեկավարել է Ռազմաարդյունաբերության բաժինը, իսկ 2011թ.-ից՝ Ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչոթյունը:
Պարոն Պետրոսյանը ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Տնտեսագիտական ֆակուլտետը և վերապատրաստվել է նաև Ջորջիայի Համալսարանում (ԱՄՆ):

Վահան Բաբայան, Վերստուգող
21-12-1967
2018 թվականից իրականացնում է Հայաստանի ֆոնդային բորսայի վերստուգողի պարտականությունները: Ֆինանսական ոլոտում ունի ավելի քան 26 տարվա աշխատանքային փորձ, մասնավորապես ՀՀ կենտրոնական բանկում, այդ թվում իրականացրել է Տեսչական վերահսկողության վարչության պետի գործառույթները, ինչպես նաև «ԷԿԼՕՖ ՈՒՎԿ» ՍՊԸ-ի, «Ջի ընդ Էյ» ՈՒՎԿ ՍՊԸ-ում, «Կամուրջ» ՈՒՎԿ» ՓԲԸ-ում, Պրոմեթեյ Բանկ ՍՊԸ-ում ղեկավարի պարատականությունները։ Նաև 1998 թվականից զբաղվում է դասախոսական գործունեությամբ, իսկ 2010 թվականից դասավանդում է ՀՊՏՀ-ում։
Վահանը հանդիսանում է տնտեսագիտության թեկնածու /տ.գ.թ./, դոցենտ։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ՀՀ Ազգային Ակադեմիայի տնտեսագիտական ինստիտուտը։