ԻՆՉ Է ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հաշվետվությունում հակիրճ արտացոլվում են հաշվետու եռամսյակի ընթացքում Ձեր կենսաթոշակային հաշվով իրականացված գործառնությունները:

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հաշվետվությունը բաղկացած է 2 աղյուսակից՝

Աղյուսակ 1. Կենսաթոշակային հաշվի մնացորդը

Կենսաթոշակային հաշվի մնացորդը աղյուսակում`

1-ին տողը ցույց է տալիս կենսաթոշակային համակարգին միանալու պահից մինչև եռամսյակի սկիզբը ընկած ժամանակահատվածում Ձեր կենսաթոշակային հաշվին առկա միջոցների վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ կուտակումների աղբյուրի.

  • Ձեր կողմից կատարված վճարումներ,
  • Ձեր հաշվին պետության կողմից կատարված վճարումներ,
  • Ֆոնդի կառավարչի կառավարման արդյունքում ձևավորված եկամուտ (վնաս),
  • Փայերի ընդհանուր արժեքը (վերոնշյալ 3 գումարների հանրագումարը):

 2-րդ տողը ցույց է տալիս եռամսյակի ընթացքում Ձեր կենսաթոշակային հաշվի կուտակումների վերաբերյալ տեղեկություններ՝ ըստ կուտակումների աղբյուրի.

  • Ձեր կողմից կատարվող վճարումներ,
  • Ձեր հաշվին պետության կողմից կատարված վճարումներ,
  • Ֆոնդի կառավարչի կառավարման արդյունքում ձևավորված եկամուտ (վնաս),
  • Փայերի ընդհանուր արժեքը (վերոնշյալ 3 գումարների հանրագումարը)

3-րդ տողը ցույց է տալիս կենսաթոշակային համակարգին միանալու պահից մինչև եռամսյակի վերջը Ձեր կենսաթոշակային հաշվին առկա միջոցների վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ կուտակումների աղբյուրի.

  • Ձեր կողմից կատարված վճարումներ,
  • Ձեր հաշվին պետության կողմից կատարված վճարումներ,
  • Ֆոնդի կառավարչի կառավարման արդյունքում ձևավորված եկամուտ (վնաս),
  • Փայերի ընդհանուր արժեքը (վերոնշյալ 3 գումարների հանրագումարը)

                                              

                         

 

Աղյուսակ 2․ Կուտակային հատկացումները

Կուտակային հատկացումներն աղյուսակը ներկայացնում է երեք ամսվա ընթացքում Ձեր և պետության կողմից կատարված վճարումներն ավելի մանրամասն:

                                 

Աղյուսակի սյունակ

Բացատրություն

Մուտք հաշվին

Այն պահը, երբ գումարները հարկային մարմնից փոխանցվել են Ձեր հաշվին (օր/ամիս/տարի)

Ամիսը, որի համար կատարվել է հատկացումը

Այն ամիսը, որի համար է կատարվել վճարումը, (օրինակ՝ «08.2018»)

Ա/Ձ-ների դեպքում կարտացոլվի միայն տարեթիվը, որի համար կատարվել է կուտակային հատկացումը (հետևյալ ձևով՝ «2017»)

Հատկացում

Ձեր և պետության կողմից կատարված վճարումների չափերը

Գործատու

Ձեր գործատուի անվանումը

Գործատուի կողմից վճարված տույժ

Գործատուի կողմից ի օգուտ Ձեզ վճարված տույժի գումարը, եթե նա ուշացրել է վճարումը հարկային մարմնին: Տույժը վճարում է գործատուն:

Ընդամենը հատկացումներ

Ձեր և պետության կողմից կատարված վճարումների, ինչպես նաև գործատուի կողմից վճարված տույժերի ընդհանուր գումարը:

Ֆոնդ

Որ ֆոնդին են ուղղվել Ձեր և պետության կողմից կատարված վճարումները: Ներկայացված է ֆոնդի կրճատ անվանումը: Այսպես՝

1.    ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ կայուն եկամտային (AMFIX)

2.    ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ պահպանողական (AMCON)

3.    ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ հավասարակշռված (AMBAL)

4.    Ցե-Կվադրատ Ամպեգա կայուն Եկամտային (CQFIX)

5.    Ցե-Կվադրատ Ամպեգա պահպանողական (CQCON)

6.    Ցե-Կվադրատ Ամպեգա հավասարակշռված (CQBAL)

 

ԻՆՉՈՒ՞ ԵՍ ՉԵՄ ՍՏԱՆՈՒՄ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Եռամսյակային հաշվետվությունը ստանում են միայն այն անձինք, ովքեր իրենց կենսաթոշակային հաշվի անձնական տվյալներում ունեն գրանցված էլեկտրոնային փոստի հասցե: Եթե Ձեր կենսաթոշակային հաշվի անձնական տվյալներում չունեք գրանցված էլեկտրոնային փոստի հասցե, սակայն ցանկանում եք պարբերաբար ստանալ եռամսյակային ու տարեկան հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով Ձեր էլ․ հասցեին, Դուք կարող եք լրացնել համապատասխան դիմումը Հաշվի օպերատորների կամ Իմ Հաշիվ ինտերնետային էջի միջոցով։

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՅԼ ԵՂԱՆԱԿՆԵՐ

Եռամսյակային հաշվետվություններից բացի մասնակիցների ռեեստրավարը  մասնակիցներին տրամադրում է նաև տարեկան հաշվետվություն՝ մասնակցի կողմից նախընտրած թղթային կամ էլեկտրոնային եղանակով:

Հաշվի օպերատորների կամ Իմ Հաշիվ ինտերնետային էջի միջոցով կարող եք ստանալ Ձեր կենսաթոշակային հաշվով գործառնությունների մասին տեղեկանքը կամ կենսաթոշակային հաշվի մնացորդի վերաբերյալ հաշվետվությունը:

ՈՒՆԵՄ ԱՅԼ ՀԱՐՑԵՐ

Ձեր կենսաթոշակային հաշվի եռամսյակային հաշվետվության հետ կապված լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել մեզ հետևյալ հեռախոսահամարներով +374 60 61 55 55 ներքին 131 կամ 134  կամ գրել pension.report@amx.am էլ․փոստին:

Թարմացված է առ` 17.10.2022