Մրցույթին կարող են մասնակցել համապատասխան փորձ ունեցող ՀՀ և օտարերկրյա անհատ ձեռնարկատերեր և իրավաբանական անձինք:
Ցուցադրել ըստ կատեգորիաների`
Ամիս/Տարի
-տարի-
-տարի-
2022
2021
2020
2019
2018
2017
2016
2015
2014
2013
2012
2011
2010
2009
2008
2007
2006
2005
2004
2003
2002
2001
2000
«Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ն հայտարարում է մրցույթ` ընկերության 2017թ.-ի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնելու համար:
Ամսաթիվ: 30.08.2017Կատեգորիա: Դեպոզիտարիա
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն դարձել է կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ:
Ամսաթիվ: 14.06.2017Կատեգորիա: Դեպոզիտարիա
2017թ.-ի հունիսի 14-ին «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն դարձել է կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ (ԿՇՀՀԱ): Հիշեցնենք, որ Հայբիզնեսբանկը 2013թ.-ի հուլիսի 11-ից հանդիսանում է նաև դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր:
Մայիսի 8-ը կլինի ոչ աշխատանքային օր:
Ամսաթիվ: 04.05.2017Կատեգորիա: Դեպոզիտարիա
Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ Կառավարության որոշման, 2017 թվականի մայիսի 8-ը Հայաստանում ոչ աշխատանքային օր կլինի: Ուստի, Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան փակ կլինի մայիսի 8-ին, սակայն սովորական աշխատանքային ռեժիմով կաշխատի սույն թվականի մայիսի 20-ին:
«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ պարտատոմսերի (AMNMCCB2AER7) մարման վերաբերյալ հայտարարություն:
Ամսաթիվ: 25.04.2017Կատեգորիա: Դեպոզիտարիա
Ս.թ. ապրիլի 25-ին Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան՝ որպես «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ վճարային գործակալ, կատարել է AMNMCCB2AER7 ԱՄՏԾ ունեցող արժեթղթի գծով արժեկտրոնների և մայր գումարի ամբողջ ծավալով փոխանցում պարտատոմսերի սեփականատերերի բանկային հաշվեհամարներին՝ համապատասխանաբար 50,000,000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամի և 1,000,000,000 (մեկ միլիարդ) ՀՀ դրամի չափով:
23.04.2017-ից կդադարեցվի «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի կենսաթոշակային հաշվի օպերատորի կարգավիճակը:
Ամսաթիվ: 14.04.2017Կատեգորիա: Կենսաթոշակային համակարգ
Տեղեկացնում ենք, որ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն սույն թվականի ապրիլի 23-ից կդադարեցնի կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների սպասարկումը որպես Հաշվի օպերատոր: