Կատեգորիա: Հայտարարություններ

«Ռեզիստոր» ԲԲԸ-ն դիմել է Դեպոզիտարիային «Արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման պայմանագիր»-ը լուծելու համար:

30.04.2010

Հայտնում ենք, որ 29.04.2010թ.-ին «Ռեզիստոր» ԲԲԸ-ն (այսուհետ` Թողարկող) դիմել է Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիային ՝ վերջինիս և Թողարկողի միջև 16.06.2000թ. կնքված «Արժեթղթերի (հասարակ անվանական բաժնետոմսերի) սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման պայմանագիր»-ը լուծելու համար:

Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 193 հոդվածի 3-րդ կետը և Դեպոզիտարիայի «Կենտրոնացված ռեեստրի վարման և պահառության կանոնակարգ»-ի 34-րդ գլխի 34.1. կետի պահանջները Դեպոզիտարիայից Թողարկողին ռեեստրի փոխանցումն կիրականացվի Պայմանագրի դադարեցման մասին դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում

Թարմացված է առ` 07.03.2017