Կատեգորիա: Միջոցառումներ

Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան դարձավ Համարակալման ազգային գործակալությունների ասոցիացիայի Գործընկեր

09.06.2009

2009 թվականի հունիսի 4-ին Մալթայում անցկացված Համարակալման ազգային գործակալությունների ասոցիացիայի (Association of National Numbering Agencies, ANNA) անդամների ընդհանուր ժողովի միաձայն որոշմամբ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան (ՀԿԴ) դարձավ ասոցիացիայի Գործընկեր:

ANNA ասոցիացիան ստեղծվել է 1992թ.-ին, հիմնադիր 22 համարակալման ազգային գործակալությունների կողմից` արժեթղթերին և ֆինանսական այլ գործիքներին շնորհվող կոդերի միջազգային միասնական չափանիշների և համակարգի մշակման, ներդրման ու պահպանման նպատակով: Իր գործունեության շրջանակներում ANNA-ն` անդամ ազգային գործակալությունների միջոցով արժեթղթերին շնորհում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ համարներ (հայտնի որպես ISIN կոդեր)` ISO 6166 միջազգային ստանդարտին համապատասխան: Ներկայումս ANNA-ն միավորում է մոտ 100 երկրների համարակալման ազգային գործակալությունների:ANNA-ի Գործընկերոջ կարգավիճակում Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան հնարավորություն կունենա Հայաստանում ներդնել և զարգացնել ISIN կոդավորման համակարգը` հայկական արժեթղթերին շնորհվող տարբերակիչ կոդերը համապատասխանեցնելով ISO միջազգային ստանդարտներին: Արժեթղթերի համարակալման միջազգայնորեն ընդունված այս համակարգի ներդրումը Հայաստանում կհեշտացնի միջազգային հաստատությունների ու ներդրողների կողմից հայկական արժեթղթերի տարբերակումը և ճանաչումը, միաժամանակ հնարավորություն ընձեռելով օպտիմալացնել և ավտոմատացնել նրանց հետ կապված տեղեկատվության մշակման բոլոր գործընթացները:ANNA-ի հետ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի համագործակցությունը ևս մեկ կարևոր քայլ է հանդիսանում` Հայաստանում կապիտալի շուկային առնչվող միջազգային չափանիշների և լավագույն փորձի ներդրմանն ուղղված NASDAQ OMX-ի ռազմավարության շրջանակներում:

Թարմացված է առ` 24.02.2017