Կատեգորիա: Հայտարարություններ
Տարեկան ֆինանսական հաշվետվությունների «Անկախ աուդիտորի ընտրության» մրցույթի հրավեր
23.11.2021«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ն հրավիրում են միջազգային համբավ և համապատասխան որակավորում ունեցող աուդիտորական կազմակերպությունների՝ ներկայացնելու առաջարկ հետևյալ ծառայությունների համար.
- «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի 2021թ.-ի տարեկան համախմբված և առանձին ֆինանսական հաշվետվությունների անկախ աուդիտ,
- «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի 2021թ.-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների անկախ աուդիտ։
Հաշվետվությունները պետք է ներկայացվեն մինչև 2022թ․-ի ապրիլի 22-ը երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն։
Աուդիտորական ընկերությունը պետք է ունենա ֆինանսական կազմակերպությունների աուդիտի փորձ։ Աուդիտորական ընկերության կողմից ներկայացվող առաջարկը պետք է ներառի անկախության վերաբերյալ հայտարարություն և յուրաքանչյուր ծառայության արժեքը՝ ներառյալ բոլոր հարկերը և ծախսերը։
Խնդրում ենք ներկայացնել առաջարկը մինչև սույն թվականի դեկտեմբերի 2-ը ներառյալ հետևյալ հասցեներով՝
- Էլեկտրոնային՝ info@amx.am
- Թղթային՝ ՀՀ, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 26/1, Էրեբունի Պլազա բիզնես կենտրոն, 5-րդ հարկ
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 60 69 55 55 ext. 110 կամ 150: