Կատեգորիա: Հայտարարություններ

Տենդեր․ Սերվերային տվյալների պահպանման և մշակման համակարգեր, ցանցային և անվտանության համակարգեր մատակարարող կազմակերպություն ընտրելու մրցույթ

12.11.2021

AMX-ը («Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ն) կազմակերպում  է սերվերային տվյալների պահպանման և մշակման համակարգեր,  ցանցային և անվտանգության համակարգեր մատակարարող կազմակերպություն ընտրելու մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք բավարարում են սույն հայտարարությամբ և հրավերով սահմանված որակավորման չափանիշներին և ունեն գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք, տեխնիկական և ֆինանսական միջոցներ:

Մրցույթին մասնակցել ցանկացող անձինք պետք է hայտերը ներկայացնեն թղթային ձևով AMX` ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան փողոց 26/1 հասցեով: Հայտերը պետք է ներկայացվեն հայերեն և/կամ անգլերեն լեզվով մինչև 2021թ.-ի նոյեմբերի 26-֊ը՝ ժամը 17:00-ն:

Ներբեռնե՛ք մրցույթին մասնակելու հրավերն այստեղ։

Թարմացված է առ` 25.11.2021