Կատեգորիա: Հայտարարություններ

Տենդերի հայտարարության թարմացում

15.01.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» բաց բաժնետիրական ընկերությունը ի լրումն 18.12.2020թ. հայտարարված` բանկային ռիսկերի համապարփակ, Էլեկտրոնային և համակարգչային հանցագործության, տնօրենների և ղեկավարների պատասխանատվության և մասնագիտական պատասխանատվության տարեկան առավելագույն՝ 900,000,000 (ինը հարյուր միլիոն) միասնական սահմանաչափով ապահովագրության (BBB Insurance) մատուցման մատակարար կազմակերպության ընտրության նպատակով հայտարարված մրցույթի, տեղեկացնում է, որ հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է 4 աշխատանքային օրով և սահմանվում` 21.01.2021թ, ինչպես նաև տեղեկացնում է, որ համապատասխանաբար փոփոխվել են կայքում հրապարակված հայտարությունում` հայտերի ներկայացման վերջնաժամկետը և հայտերի ամփոփոման ամսաթվերը:

Մրցույթին մասնակցող անձինք պետք է hայտերը ներկայացնեն թղթային ձևով «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ` ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյանի փողոց 26/1 հասցեով: Հայտերը պետք է ներկայացվեն հայերեն, ռուսերեն կամ անգլերեն մինչև 2021թ.-ի հունվարի 21֊ը՝ ժամը 14:00: Մրցույթի արդյունքերն ամփոփվելու են հունվարի 21-ին` ժամը 16:30, ք.Երևան, Վ. Սարգսյան 26/1 հասցեում և երկու (2) աշխատանքային օրվա ընթացքում մասնակիցների իրավասու էլեկտրոնային հասցեններին ուղարկվելու են համապատասխան ծանուցումներ։

Մրցույթին մասնակցելու հրավերի, հայտերի ներկայացման վերջնաժամկետի երկարաձգման, ինչպես նաև լրացուցիչ տեղեկություն ստանալու համար ցանկացողները կարող են դիմել Կենտրոնական դեպոզիտարիա՝ Իրավաբանության բաժին, Հեռախոս՝ 060-69-55-55, ներքին ՝ 160/161, էլ․փոստ՝ anahit.kokobelyan@amx.am։

Պատվիրատու՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» ԲԲԸ:

Թարմացված է առ` 15.01.2021