Կատեգորիա: Հայտարարություններ
Հրավեր՝ իրականացնելու աուդիտ Հայաստանի ֆոնդային բորսայում և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում
18.11.2020«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ն հրավիրում են միջազգային համբավ և համապատասխան որակավորում ունեցող աուդիտորական կազմակերպությունների ներկայացնելու առաջարկ հետևյալ ծառայությունների համար.
- «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի 2020թ.-ի համախմբված տարեկան ֆինանսական հաշվետվությունների անկախ աուդիտ
- «Հայաստանի կենտրոկան դեպոզիտարիա» ԲԲԸ-ի 2020թ.-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների անկախ աուդիտ
Հաշվետվությունները պետք է ներակայացվեն մինչև 2021թ․-ի ապրիլի 20-ը երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն։
Աուդիտորական ընկերության կողմից ներկայացվող առաջարկը պետք է ներառի աուդիտորական կազմակերպության ամփոփ նկարագիրը, անկախության վերաբերյալ հայտարարություն, նախորդ 3 տարվա նմանատիպ փորձը, յուրաքանչյուր ծառայության արժեքը (ներառյալ բոլոր հարկերը և ծախսերը) առանձին, ինչպես նաև աշխատանքների իրականացման ամփոփ ժամկետները։
Խնդրում ենք ներկայացնել առաջարկը մինչև սույն թվականի նոյեմբերի 26-ը ներառյալ, հետևյալ հասցեներով՝
Էլեկտրոնային՝ info@amx.am
Թղթային՝ ՀՀ, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 26/1, Էրեբունի Պլազա բիզնես կենտրոն, 5-րդ հարկ
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 60 69 55 55 ext. 111