Կատեգորիա: Հայտարարություններ

«Հայաստանի կենտրոնական դեպազիտարիա» ԲԲԸ-ի կողմից ծրագրային ապահովման արտոնագրերի մատակարարման նպատակով մատակարար կազմակերպության ընտրության մրցույթ կազմակերպելու մասին

16.11.2020

«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ն (այսուհետ՝ ՀԿԴ)  ծրագրային ապահովման արտոնագրեր մատակարարող կազմակերպություն ընտրելու նպատակով իր ներքին իրավական ակտերի համաձայն հայտարարում է մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք բավարարում են սույն հայտարարությամբ և հրավերով սահմանված որակավորման չափանիշներին և ունեն պետական կամ պետական մասնակցությամբ կազմակերպություններին Oracle արտոնագրեր մատակարարելու և համապատասխան տեխնիկական սպասարկում իրականացնելու համար պահանջվող իրավունք, տեխնիկական և ֆինանսական միջոցներ:

Մրցույթին մասնակցել ցանկացող անձինք հայտերը կարող են ուղարկվել «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ` ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյանի փողոց 26/1 հասցեով: Հայտերը պետք է ներկայացվեն հայերեն և/կամ անգլերեն լեզվով մինչև 2020թ.-ի նոյեմբերի 23֊ի՝ ժամը 16:00: Հայտերի բացումը և մրցույթի արդյունքների ամփոփումը նախատեսվում է իրականացնել մինչև 2020թ.-ի նոյեմբերի 26-ը: Մրցույթի արդյունքների ամփոփման օրվա ընթացքում մասնակիցների իրավասու էլեկտրոնային հասցեններին ուղարկվելու են համապատասխան ծանուցումներ։

Մրցույթին մասնակցելու հրավերը, ինչպես նաև լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին՝ հեռ. 060-69-55-55, լրացուցիչ՝ 214, էլ․փոստ՝ it@amx.am:

 

Թարմացված է առ` 25.11.2020