Կատեգորիա: Հայտարարություններ

Սերվերային համակարգի և ծրագրային ապահովման մատակարարող կազմակերպության ընտրության մրցույթ

11.11.2020

«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ն կազմակերպում  է սերվերային համակարգեր և ծրագրային ապահովման արտոնագրեր մատակարարող կազմակերպություն ընտրելու մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք բավարարում են սույն հայտարարությամբ և հրավերով սահմանված որակավորման չափանիշներին և ունեն գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք, տեխնիկական և ֆինանսական միջոցներ:

Մրցույթին մասնակցել ցանկացող անձինք պետք է hայտերը ներկայացնեն թղթային ձևով «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ` ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան փողոց 26/1 հասցեով: Հայտերը պետք է ներկայացվեն հայերեն և/կամ անգլերեն լեզվով մինչև 2020թ.-ի նոյեմբերի 19֊ը՝ ժամը 16:00-ն:

Ներբեռնե՛ք մրցույթին մասնակելու հրավերն և հավելվածը։

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին՝ հեռ. 060-69-55-55, լրացուցիչ՝ 214, էլ․փոստ՝ it@amx.am:

Թարմացված է առ` 10.11.2020