Կատեգորիա: Հայտարարություններ
Մենք աշխատում ենք հեռավար
17.03.2020Հայաստանի ֆոնդային բորսան և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան շարունակում են աշխատել, բայց հեռահար ռեժիմով։
AMX-ը հոգում է յուրաքանչյուր աշխատակցի և հաճախորդի առողջության մասին, խնդրում և հորդորում է յուրաքանյուրին կրել սոցիալական պատասխանատվություն և գնահատել յուրաքանչյուր անձի անվտանգ և առողջ աշխատանքային պայմաններում գտնվելու իրավունքը և ցանկությունը։
Կորոնավիրուսի(COVID-19) կանխարգելման միջոցառումների շրջանակում դադարեցվում են․
- Թափուր աշխատատեղերի համար հավաքագրման գործընթացը
- Գրասենյակային այցերը
- Գրասենյակից աշխատանքը՝ ապահովելով հեռահար աշխատանքային պայմաններ ռիսկային գոտում գտնվող մեր աշխատակիցների (վաթսուն տարեկանից բարձր և քրոնիկ հիվանդություններ ունեցողների) համար
Մեզ հետ կարող եք կապ հաստատել․
- էլ․ փոստ՝ info@amx.am,
- Հեռ․՝ +374 60 69 55 55, +374 60 61 55 55
- Հարցերի դեպքում նաև կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին։
Հետևե՛ք պաշտոնական լրահոսին և կիրառեք Առողջապահության նախարարության պաշտոնական էջում նշված կանխարգելիչ միջոցառումները։ Եղե՛ք առողջ: