Կատեգորիա: Հայտարարություններ
Բջջային և վեբ հավելվածների մատակարար կազմակերպության ընտրության բաց մրցույթ
29.10.2019«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲ ընկերությունը հայտարարում է մրցույթ` բջջային և առցանց հավելվածների ստեղծման մատակարարող կազմակերպություն ընտրելու նպատակով: Մրցույթում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Հավելվածների մատակարարման պայմանագիր:
Մրցույթին մասնակցել ցանկացող անձինք պետք է hայտերը ներկայացնեն թղթային փակ ծրարով Կենտրոնական դեպոզիտարիա` ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյանի փողոց 26/1 հասցեով: Հայտերը պետք է ներկայացվեն հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով մինչև 2019թ.-ի նոյեմբերի 13֊ը՝ ժամը 18:00: Մրցույթի արդյունքերը Կենտրոնական դեպոզիտարիան կամփոփի նոյեմբերի 15-ին։ Նույն օրվա ընթացքում մասնակիցների իրավասու էլեկտրոնային հասցեներին ուղարկվելու են համապատասխան ծանուցումներ։
Մրցույթի հայտարարության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ տեխնիկական նկարագրին՝ այստեղ։