Կատեգորիա: Հայտարարություններ

Կորպորատիվ կայքերի մշակման նպատակով մատակարար կազմակերպության ընտրության բաց մրցույթ

18.10.2019

Բաց մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձինք, որոնք բավարարում են սույն հայտարարությամբ և հրավերով սահմանված որակավորման չափանիշներին և ունեն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք, տեխնիկական և ֆինանսական միջոցներ: Բաց մրցույթին մասնակցել ցանկացող անձինք պետք է hայտերը ներկայացնեն թղթային ձևով Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա` ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյանի փողոց 26/1 հասցեով: Հայտերը պետք է ներկայացվեն հայերեն, ռուսերեն կամ անգլերեն մինչև 2019թ.-ի հոկտեմբերի 28֊ը՝ ժամը 18:00: Մրցույթի արդյունքերն ամփոփվելու են հոկտեմբերի 30-ին, և նույն օրվա ընթացքում մասնակիցների իրավասու էլեկտրոնային հասցեներին ուղարկվելու են համապատասխան ծանուցումներ։

Ամբողջական հրավերին կարող եք ծանոթանալ  այստեղ, իսկ պահանջներն ավելի մանրամասն նկարագրված են այստեղ։

Թարմացված է առ` 21.10.2019