Կատեգորիա: Հայտարարություններ

«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ն հրավիրում են աուդիտորական կազմակերպությունների

23.09.2019

«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն և «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ն հրավիրում են միջազգային համբավ և համապատասխան որակավորում ունեցող աուդիտորական կազմակերպությունների

 ներկայացնելու առաջարկ հետևյալ ծառայությունների համար.

  1. «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի 2019 թ.-ի համախմբված տարեկան ֆինանսական հաշվետվությունների անկախ աուդիտ
  2. «Հայաստանիկենտրոկան դեպոզիտարիա» ԲԲԸ-ի 2019 թ.-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների  անկախ աուդիտ

Հաշվետվությունները պետք է ներակայացվեն մինչև 2020թ-ի ապրիլի 20-ը երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն։

Առաջարկը պետք է ներառի աուդիտորական կազմակերպության ամփոփ նկարագիրը և նախորդ 3 տարվա նմանատիպ փորձը, յուրաքանչյուր ծառայության արժեքը (ներառյալ բոլոր հարկերը և ծախսերը ներառյալ) առանձին, ինչպես նաև աշխատանքների իրականացման ամփոփ ժամկետները։

Խնդրում ենք ներկայացնել առաջարկը մինչև սույն թվականի հոկտեմբերի 4-ը ներառյալ, հետևյալ հասցեներով՝

Էլեկտրոնային՝              info@amx.am

Թղթային՝                      ՀՀ, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 26/1, Էրեբունի Պլազա բիզնես կենտրոն, 5-րդ հարկ

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 60 69 55 55 ext. 111

Թարմացված է առ` 09.10.2019