Կատեգորիա: Դեպոզիտարիա
Կենսաթոշակային միջոցների կառավարիչները և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան հայտարարում են Բաց դռների օր:
14.03.2018Սիրով տեղեկացնում ենք, որ Կենսաթոշակային միջոցների կառավարիչները և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան՝ ս.թ. մարտի 29-ին հայտարարում են Բաց դռների օր:
Այցելության արդյունքում Դուք կիմանաք՝
- Նրանց դերի և գործառույթների մասին կուտակային կենսաթոշակային համակարգում,
- Ովքեր և ինչպես են կառավարում Ձեր փողերը,
- Որտեղ են ներդրվում Ձեր փողերը,
- Ինչպես կառավարել Ձեր կենսաթոշակային հաշիվը,
- Կստանաք Ձեզ հետաքրքրող այլ հարցերի պատասխանները:
Հասցեներ`
Հայաստանի կենտրոնական դեպոզիատարիա՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5բ
ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ` ք.Երեւան, Վազգեն Սարգսյան 10, Պիացցա Գրանդե ԲԿ, 2-րդ հարկ, 100-101 տարածքներ
Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա՝ ք. Երեւան, Հանրապետության 37, Հրայր և Աննա Հովնանյան ԲԿ, 5 հարկ
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով մինչև ս.թ. մարտի 28-ը` https://goo.gl/forms/cdff8866A9hTpiEJ3:
Շտապեք գրանցվել, քանի որ տեղերը սահմանափակ են, և այցելության հնարավորություն կստանան առաջին 20 գրանցվածները, որոնց կուղարկվի մասնակցությունը հաստատող նամակ:
Տեղեկացնում ենք նաև, որ միջոցառումը կրելու է շարունակական բնույթ՝ հնարավորություն ընձեռելով բոլոր հետաքրքրված անձանց այցելելու Կենսաթոշակային միջոցների կառավարիչներին և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա:
Հարցերի և մանրամասների համար՝
Հայաստանի կենտրոնական դեպոզիատարիա՝ 010 54-33-21
ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ` 011 31-00-00
Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա՝ 010 56-99-21