Կատեգորիա: Դեպոզիտարիա
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն դարձել է կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ:
14.06.20172017թ.-ի հունիսի 14-ին «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն դարձել է կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ (ԿՇՀՀԱ): Հիշեցնենք, որ Հայբիզնեսբանկը 2013թ.-ի հուլիսի 11-ից հանդիսանում է նաև դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր:
ԿՇՀՀԱ կարգավիճակը թույլտ կտա Հայբիզնեսբանկին իր հաճախորդներին առաջարկել արժեթղթերի և դրամական միջոցների արգելադրման հետ կապված ծառայություններ՝ բորսայական առևտուր իրակացնելու համար:
Հայբիզնեսբանկը համալրել է արդեն իսկ գործող 17 ԿՇՀՀԱ - ների ցանկը:
Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամների (ԿՇՀՀԱ) ցանկը, կոնտակտային տվյալները հասանելի են մեր կայքի «Հաշվարկային համակարգի անդամներ» բաժնում:
Հայբիզնեսբանկ -ի մասին
«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ -ն հիմնադրվել է 1991 թ., որպես «Արմինվեստբանկ» փայատիրական բանկ: 2006 թ. վերանվանվել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ -ի: Բանկը հանդիսանում է ֆինանսական կազմակերպություն, որը կազմավորվել է բնակչությանն ու կազմակերպություններին բանկային և նմանատիպ ծառայություններ մատուցելու նպատակով:
Բանկը 2009թ.-ի փետրվարի 27-ից հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.armbusinessbank.am: