Ցուցադրել ըստ կատեգորիաների`

Ամիս/Տարի

-Ամիս-

-Ամիս-

ՀՆՎ

ՓՏՎ

ՄՐՏ

ԱՊՐ

ՄՅՍ

ՀՆՍ

ՀԼՍ

ՕԳՍ

ՍԵՊ

ՀՈԿ

ՆՈՅ

ԴԵԿ

-տարի-

-տարի-

2022

2021

2020

2019

2018

2017

2016

2015

2014

2013

2012

2011

2010

2009

2008

2007

2006

2005

2004

2003

2002

2001

2000

Ցուցադրել

Դադարել է “Սարինյան և Ընկ.” Ինվեստիցիոն ՍՊԸ-ի անդամությունը ՀՖԲ-ում

Ամսաթիվ: 24.09.2007

Կատեգորիա: Բորսա

“Սարինյան և Ընկ.” Ինվեստիցիոն ՍՊԸ-ի կողմից Բորսայի անդամությունից կամավոր հրաժարվելու վերաբերյալ 2007թ-ի սեպտեմբերի 20-ին ներկայացված գրավոր դիմումի արդյունքում ՀՖԲ-ում դադարել է “Սարինյան և Ընկ.” Ինվեստիցիոն ՍՊԸ-ի անդամությունը, ինչպես նաև Սերգեյ Մխիթարյանի` ՀՖԲ ԻԻԿ Դիտորդ խորհրդի անդամի լիազորությունները:

Կարդալ ավելին

"ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ" ՓԲԸ-ն դարձել է ՀՖԲ-ի լիիրավ անդամ

Ամսաթիվ: 17.09.2007

Կատեգորիա: Բորսա

Հայաստանի Ֆոնդային Բորսա ինքնակարգավորվող կազմակերպության Դիտորդ Խորհրդի որոշմամբ 2007 թ. սեպտեմբերի 14-ից ՚՚ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ" ՓԲԸ-ն դարձել է ՀՖԲ-ի լիիրավ անդամ` դրանից բխող բոլոր իրավունքներով եւ պարտականություններով:

Կարդալ ավելին

Դադարեցվել է “Գլոբալ Բոնդ” ՍՊԸ-ի բրոքերային գործունեության լիցենզիայի գործողությունը

Ամսաթիվ: 28.08.2007

Կատեգորիա: Բորսա

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի թիվ 262 Ա որոշումով դադարեցվել են “Գլոբալ Բոնդ” ՍՊԸ-ի բրոքերային գործունեության (ԲԳ 0057) լիցենզիայի գործողությունը իր դիմումի համաձայն:

Կարդալ ավելին

2007թ. հուլիս ամսվա առևտրի տվյալները

Ամսաթիվ: 09.08.2007

Կատեգորիա: Բորսա

2007թ.-ի հուլիս ամսվա ընթացքում կնքված գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է “Հայէկոնոմբանկ” ԲԲԸ (Armex: HEZB) բաժնետոմսերով, որոնց տեսակարար կշիռը կազմում է գործարքների ընդհանուր ծավալի 88.49%-ը: Ամսվա ընթացքում առավելագույն քանակով գործարքներ կնքվել են “Հայէլեկտրամեքենա” ԲԲԸ (Armex: HELM) բաժնետոմսերով, որոնց տեսակարար կշիռը ործարքների քանակում կազմում է 94.12%:

Կարդալ ավելին

Դադարեցվել է մի շարք բրոքերային ընկերությունների գործունեության լիցենզիաների գործողությունը

Ամսաթիվ: 31.07.2007

Կատեգորիա: Բորսա

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 24 հուլիսի 2007թ. թիվ 232 Ա եւ233 Ա որոշումների համաձայն դադարեցվել են “Աէրոբրոք” ՍՊԸ-ի բրոքերային գործունեության (ԲԳ 0029) լիցենզիայի գործողությունը եւ “ԱՅՏԻ ԲՐՈԿ ԴԻԼ ՏՐԱՍՏ” ՍՊԸ-ի բրոքերային գործունեության (ԲԳ 0034) լիցենզիայի գործողությունը:

Կարդալ ավելին
Թարմացված է առ` 15.03.2017