Կատեգորիա: Ցուցակում

ՅՈՒՆԻԲԱՆԿԻ լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերն ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի բաժնետոմսերի հիմնական (A) ցուցակում:

20.10.2016

2016թ.-ի հոկտեմբերի 20-ին «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի հուլիս ամսվա լրացուցիչ տեղաբաշխման սովորական անվանական բաժնետոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի բաժնետոմսերի հիմնական (A) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված բաժնետոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Բանկի բաժնետոմսերը ս.թ. հոկտեմբերի 17-ին Բորսայի բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակից տեղափոխվել են բաժնետոմսերի հիմնական (A) ցուցակ, որի արդյունքում Յունիբանկը դարձել է բաժնետոմսերի հիմնական (A) ցուցակում ընդգրկված առաջին բաժնետիրական ընկերությունը:

 

Ցուցակված լրացուցիչ արժեթղթերը ներառում են 100 ՀՀ դրամ անվանական արժեքով 12,173,914 հատ սովորական բաժնետոմս (ISIN - AMUNIBS10ER5), որոնք բորսայում շրջանառվելու են UNIB բորսայական հապավմամբ: Բանկի ցուցակված արժեթղթերի ընդհանուր քանակը կազմում է 144,547,732 բաժնետոմս:

Հիշեցնենք, որ Բանկի նշված բաժնետոմսերի` ս.թ. հուլիսի 27-29-ի ընթացքում նախատեսված տեղաբաշխման առաջին օրվա ընթացքում կնքվել է 48 գործարք, որի ընթացքում տեղաբաշխվել է հայտարարված ողջ ծավալը՝ 12,173,914 հատ հասարակ անվանական բաժնետոմս՝ 2,800,000,220 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Բաժնետոմսերի գինը տեղաբաշխման ընթացքում կազմել է 230 ՀՀ դրամ:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված և առևտրին թույալտրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են մեր կայքի «Ֆինանսական գործիքներ» բաժնում

ՅՈՒՆԻԲԱՆԿ-ի մասին

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին: Բանկի ռազմավարական նպատակների շարքում է փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումը: Ներկայումս բանկն ունի 45 մասնաճյուղ Հայաստանում և ԼՂՀ-ում, ինչպես նաև ներկայացուցչություն Մոսկվայում:
ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ֆոնդային բորսայի անդամ է 2008-ից, իսկ 2015թ.-ի հուլիսից նաև արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ է:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ընկերության պաշտոնական կայք՝ www.unibank.am:

Թարմացված է առ` 21.03.2017