Կատեգորիա: Կենսաթոշակային համակարգ

Տեղեկացում

17.06.2015

Հարգելի մասնակից,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ն սույն թվականի հունիսի 11-ին իրականացրել է 2014թ-ի հունվարից հունիս ամիսների համար մասնակիցների կողմից կատարված կուտակային վճարների հաշվին ձեռքբերված պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի մարում եւ կենսաթոշակային միջոցները փոխանցվել են Ձեր կողմից ներկայացված դիմումում նշված բանկային հաշվեհամարին:

Եթե Դուք ունեք որոշակի հարցեր կատարված փոխանցումների և փոխանցված գումարի չափի վերաբերյալ, ապա կարող եք 2015թ ապրիլ ամսին թղթային կամ էլեկտրոնային տարբերակով Ձեզ ուղարկված կենսաթոշակային հաշվի 2014թ տարեկան հաշվետվության միջոցով տեղեկանալ փոխանցվող գումարի ճշգրիտ չափի վերաբերյալ: Մասնավորապես, անհրաժեշտ է դիտարկել հաշվետվության «Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում մասնակցի օգտին կատարված վճարումներ» աղյուսակի «Վճարման ամսաթիվը», «Վճարման կատարման ժամանակաշրջանը» և «Մասնակցի կողմից կատարված սոցիալական վճարի չափը» դաշտերում առկա տեղեկատվությունը:

Եթե Դուք չեք ստացել Ձեր կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը, ապա կարող եք Հաշվի օպերատորների կամ «Իմ Հաշիվը» ծրագրային հավելվածի միջոցով ստանալ Ձեր կենսաթոշակային հաշվով գործառնությունների մասին տեղեկանք:

Նշենք նաև, որ վերադարձման ենթակա են միայն 2014 թվականի հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար կատարված փոխանցումները:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի կողմից փոխանցվել են միայն այն ամիսների կուտակային վճարները, որոնք մինչեւ 2014 թ դեկտեմբերի 31-ը հարկային մարմնի կողմից փոխանցվել են Կենտրոնական դեպոզիտարիա:

Այն կուտակային միջոցները, որոնք հարկային մարմնի կողմից չեն փոխանցվել Կենտրոնական դեպոզիտարիա, սակայն ենթակա են վերադարձման, պետք է վերադարձվեն գործատուների միջոցով՝ համաձայն ՀՀ ֆինանսների նախարարի 24.10.2014 թվականի թիվ 733-Ն հրամանով սահմանված ընթացակարգի:

Թարմացված է առ` 29.03.2017