Կատեգորիա: Միջոցառումներ

Ազգային հաշվարկային դեպոզիտարիան և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան կնքեցին օտարերկրյա անվանատիրոջ հաշվի բացման պայմանագիր

04.02.2014

Ռուսաստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիա՝ Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիան (ԱՀԴ), և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան (ՀԿԴ) կնքեցին ՀԿԴ-ի օտարերկրյա անվանատիրոջ հաշվի բացման պայմանագիր:

Համաձայն պայմանագրի, ԱՀԴ-ն վարելու է ՀԿԴ-ի օտարերկրյա անվանատիրոջ հաշիվը, որում հաշվառվում են ՀԿԴ-ի հաճախորդների արժեթղթերի հաշիվները, ինչպես նաև իրականացնելու է համապատասխան գործառնություններ այդ հաշիվներով և մատուցելու է արժեթղթերով սահմանված իրավունքների կատարման հետ կապված այլ հարակից ծառայություններ:

Հիշեցնենք, որ ԱՀԴ-ի օտարերկրյա անվանատիրոջ հաշիվը ՀԿԴ-ում բացվել է 2011թ.-ին: Այժմ սույն պայմանագրով ստեղծված երկկողմանի կապը թույլ է տալիս առավել արդյունավետ իրականացնել անդրսահմանյան դեպոզիտար գործառնությունները:

Ներկայումս ԱՀԴ-ն ունի անվանատիրոջ հաշիվների 8 երկրների դեպոզիտարիաներում՝ ներառյալ 6 երկկողմանի կապեր Euroclear Bank S.A./N.V., Clearstream Banking S.A., Ղազաղստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի, Բելառուսի Կենտրոնական Դեպոզիտարիայի, Ադրբեջանի Ազգային Դեպոզիտար Կենտրոնի և Ղրղզստանի Կենտրոնական Դեպոզիտարիայում:

Բացի ԱՀԴ-ում բացված օտարերկրյա անվանատիրոջ հաշվից, ՀԿԴ-ն հաշիվներ ունի նաև Ղազաղստանի Կենտրոնական Դեպոզիտարիայում և Clearstream Banking Luxemburg-ում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ԱՀԴ-ի պաշտոնական կայք www.nsd.ru կամ դիմեք ԱՀԴ-ի Հանրային կապերի բաժին՝ +7 495 232 0910

էլ. փոստ՝ pr@nsd.ru

Twitter: http://twitter.com/NSD_News

Թարմացված է առ` 24.02.2017