Կատեգորիա: Միջոցառումներ

Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիան և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան կնքեցին փոխհամաձայնության հուշագիր

10.01.2014

Ռուսաստանի Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիան և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ամրապնդում են համագործակցությունը: Ռուսաստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիա՝ Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիան (ԱՀԴ), և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան (ՀԿԴ) կնքեցին փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը ուղված փոխհամաձայնության հուշագիր:

Կողմերը համաձայնվեցին ընդլայնել երկկողմանի համագործակցությունը՝ արժեթղթերի անդրսահմանյան վերջնահաշվարկի համար արդյունավետ և հուսալի ռեեստրավարման համակարգի ստեղծման ուղղությամբ:

Համաձայն հուշագրի, դեպոզիտարիաները նախատեսում սերտորեն համագործակցել բիզնեսի տեսանկյունից, ինչպես նաև կազմակերպել սպասարկվող արժեթղթերի և ռեեստրավարման ծառայությունները կարգավորող իրավական ակտերի մասին տեղեկատվության փոխանակում: Ընկերությունները նաև նախատեսում են փոխանակել իրենց լավագույն փորձը օգտագործվող տեխնոլոգիաների, գործունեության ստանդարտների և զարգացման պլանների գծով, ինչպես նաև նախագծերի, աշխատանքային խմբերի և այլ համապատասխան միջոցառումների մասին տեղեկատվությունը: Ի լրումն, ընկերությունները նախատեսում են երկկողմանի խորհրդատվություն տրամադել համագործակցության բոլոր ասպարեզներում:

ԱՀԴ-ի Խորհդի նախագահ՝ պրն Էդդի Աստանինը՝ մեկնաբանելով հուշագրի կնքումը, նշեց. «ԱՊՀ երկրների կենտրոնական դեպոզիտարիաների հետ ռազմավարական համագործակցության զարգացումը ԱՀԴ-ի, որպես Ռուսաստանի կենտրոնական դեպոզիտարիայի, առաջնահերթություններից մեկն է, և դրան նպաստում է նաև մեր համատեղ աշխատանքը Եվրասիայի Կենտրոնական Դեպոզիտարիաների Ասոցիացիայի ներքո: Մենք համոզված ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիաների միջև համագործակցությունը դրական ազդեցություն է ունենալու մեր երկրների ֆինանսական շուկաների զարգացման վրա: Կնքված հուշագիրը թույլ կտա մեզ բարձրացնել Ռուսաստանի և Հայաստնի ԿԴ-երի կողմից սպասարկվող արժեթղթերի մասին տեղեկատվության հասանելիության մակարդակը՝ նպաստելով մեր շուկաների թափանցիկությանը ներդրողների համար:»

ՀԿԴ-ի Տնօրեն՝ պրն Վահան Ստեփանյանը հավելեց. «Մենք բարձր ենք գնահատում անդրսահմանյան վերջնահաշվարկի և արժեթղթերի հաշիվների վարման ոլորտում մեր համագործակցության ընդլայնումը ԵԿԴԱ-ի և, մասնավորապես, ԱՀԴ-ի հետ: Կարծում ենք, որ Հուշագիրը նպաստելու է ոչ միայն երկու դեպոզիտարիաների միջև համագործակցության ամրապնդմանը, այլ նաև երկու երկրների միջև առևտրի և ներդրումների հոսքի մակարդակի բարձրացմանը: Միևնույն ժամանակ, արժեթղթերի և թողարկողների մասին էական տեղեկատվության հասանելիությունը տեղական և արտասահմանյան ներդրողների համար կհեշտացնի ներդրումային որոշումների կայացման գործընթացը:»

Հիշեցնենք, որ 2011թ. հոկտեմբերին դեպոզիտարիաները կնքեցին ՀԿԴ-ում ԱՀԴ-ի անվանատիրոջ հաշվի բացման և սպասարկման մասին համաձայնագիրը, որը թույլ է տալիս ԱՀԴ-ի հաճախորդներին օգտվել հայկական թողարկողների արժեթղթերի պահառության, հաշիվների վարման, ինչպես նաև վերջնահաշվարկի ծառայություններից:

ԱՀԴ-ի մասին

Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիան (ԱՀԴ) Ռուսաստանի Դաշնության կենտրոնական դեպոզիտարիան է և հանդիսանում է Մոսկվայի Բորսաների Խմբի մի մաս: ԱՀԴ-ն հիմնադրվել է 1996թ. հունիսի 27-ին:
ԱՀԴ-ն Ռուսաստանի ազգային համարակալման գործակալությունն է, ինչպես նաև համարակալման գործակալության փոխարինող ԱՊՀ երկրներում՝ միջազգային ISIN և CFI կոդերի շնորհման իրավունքով: Միջազգային ռեյթինգավորող գործակալություն՝ Thomas Murray-ը, ԱՀԴ-ին, որպես կենտրոնական դեպոզիտարիա, շնորհել է AA- ռեյթինգ: ԱՀԴ-ում հաշվառված արժեթղթերի ընդհանուր ծավալը 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 21,8 տրլն ռուբլի:  2012թ. նոյեմբերի 6-ին Ռուսաստանի Դաշնության Ֆինանսական շուկաների ծառայության կողմից #12-2761/PZ-I հրամանով ԱՀԴ-ին շնորհվել է կենտրոնական դեպոզիտարիայի ստատուս: ԱՀԴ-ն ունի արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակցի լիցենզիա #177-12042-000100՝ տրված ՌԴ Ֆինանսական շուկաների ծառայության կողմից 2009թ. փետրվարի 19-ին, բանկային գործառնությունների լիցենզիա #3294՝ տրված ՌԴ Կենտրոնական Բանկի կողմից 2012թ. հուլիսի 26-ին, ինչպես նաև քլիրինգի գործունեության լիցենզիա #077-00004-000010՝ տրված ՌԴ Ֆինանսական շուկաների ծառայության կողմից 2012թ. դեկտեմբերի 20-ին:
Գրանցման հասցե՝ ՌԴ, Մոսկվա 105066, Սպարտակովսկայա 12

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ԱՀԴ-ի պաշտոնական կայք www.nsd.ru կամ դիմեք ԱՀԴ-ի Հանրային կապերի բաժին՝ +7 495 232 0910

էլ. փոստ՝ pr@nsd.ru

Twitter: http://twitter.com/NSD_News

ՀԿԴ-ի մասին

Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան (ՀԿԴ) Հայաստանի միակ արժեթղթերի կենտրոնացված ռեեսրտավարն է և պահառուն: ՀԿԴ-ն հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի դուստ ընկերություն և կազմում NASDAQ OMX Group Inc.-ի մի մաս:

NASDAQ OMX (NASDAQ: NDAQ) առևտրային, բորսայական տեխնոլոգիաների, տեղեկատվական և բաժնետիրական ընկերությունների համար հատուկ ծառայությունների առաջատար մատակարարն է աշխարհի վեց մայրցամաքներում: Իր բազմազան լուծումների միջոցով NASDAQ OMX-ն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում պլանավորել, օպտիմիզացնել և վստահաբար իրագործել իրենց բիզնես տեսլականը՝ օգտագործելով այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են թափանցիկություն և ուղղորդում են ներկայիս գլոբալ կապիտալի շուկաներում: Լինելով էլեկտրոնային բորսայական հարթակի հիմնադիր՝ NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները սպասարկում են ավելի քան 80 շուկաներ աշխարհի 50 երկրներում. աշխարհի 10 գործարքներից 1-ը իրականացվում է NASDAQ OMX-ի միջոցով: NASDAQ OMX-ի հարթակում ցուցակված են ավելի քան 7 տրլն ԱՄՆ դոլար կապիտալացում ունեցող ավելի քան 3,300 ընկերություններ, իսկ ծառայություններից օգտվող կորպորատիվ հաճախորդների թիվը գերազանցում է 10,000: Ավելին իմանալու համար այցելեք www.nasdaqomx.com:

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան 0010, Մհեր Մկրտչյան 5բ

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք ՀԿԴ-ի պաշտոնական կայք www.nasdaqomx.am կամ դիմեք ՀԿԴ-ի Մարքետինգի և հաղորդակցության ծառայությանը՝ +374 10 543 321 լր. 115

էլ. փոստ՝ depository@nasdaqomx.am

Facebook: http://facebook.com/NASDAQOMXArmenia

Թարմացված է առ` 24.02.2017