Կատեգորիա: Միջոցառումներ

«Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ն և «Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիա» ՓԲԸ-ն կնքեցին պայմանագիր

12.10.2011

«Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ն և Ոչ բանկային վարկային կազմակերպության «Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիա» ՓԲԸ (ԱՀԴ) ս.թ. հոկտեմբերի 6-ին Երևանում կնքեցին ՀԿԴ-ում ԱՀԴ-ի օտարերկրյա անվանատիրոջ հաշվի բացման և վարման պայմանագիր:

Դեպոզիտարիաները փոխշահավետ և հեռանկարային են համարում Եվրասիայի Կենտրոնական Դեպոզիտարիաների Ասոցիացիայի (ԵԿԴԱ) շրջանակներում իրենց համագործակցությունը և ամուր գործարար կապեր հաստատելու նպատակ ունեն:

ՀԿԴ-ի Տնօրեն Վահան Ստեփանյանը նշեց.

«Մեր համագործակցության արդյունքում Ազգային Հաշվարկային Դեպոզիտարիային իրավունք է տրվել Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայում բացել օտարերկրյա անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներ, ինչը թույլ կտա ռուսական դեպոզիտարիային իր հաճախորդների անունից արժեթղթեր ձեռք բերել հայկական արժեթղթերի շուկայում: Դա կարևոր քայլ է Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ներդրողների համար հայկական արժեթղթերում ներդրումներ կատարելու գործընթացի պարզեցման և ներդրումների խրախուսման գործում:»

ԱՀԴ-ի Խորհրդի նախագահ Էդդի Աստանինը նշեց.

«ԱՀԴ-ի ռազմավարական զարգացման շրջանակներում գործառնական համագործակցությունը ԱՊՀ երկրների կերնտրոնական դեպոզիտարիաների հետ առաջնային ուղղությունն է: Հիմք ընդունելով հաճախորդների և թողարկողների կարիքները, մենք զարգացնում ենք ԱՊՀ երկրների թողարկողներ արժեթղթերի սպասարկման ծառայությունները՝ ներառյալ գործարքների վերջնահաշվարկները և կորպորատիվ գործողությունների իրականացումը, համագործակցելով ԵԿԴԱ անդամ հանդիսացող կենտրոնական դեպոզիտարիաների հետ:»

ՀԿԴ-ում օտարերկրյա անվանատիրոջ հաշվի առկայությունը թույլ է տալիս ԱՀԴ-ին իր հաճախորդներին տրամադրել հայկական ընկերությունների կողմից թողարկված արժեթղթերի պահառության և վարման դեպոզիտար ծառայությունները: Ներկայումս ԱՀԴ-ն իր հաճախորդների պահանջով սպասարկում է ՀՀ թողարկողների արժեթղթերը:

 ԱՀԴ-ի գործունեության մասին հավելյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ ընկերության պաշտոնական կայքից http://www.nsd.ru, ԱՀԴ-ի մամլո ծառայության հեռախոսահամարն է +7 495 232-0910, էլ. փոստը՝ pr@ndc.ru ԱՀԴ-ն Twitter-ում՝ http://twitter.com/#!/NSD_News_ru

Թարմացված է առ` 24.02.2017