Կատեգորիա: Միջոցառումներ

Վահան Ստեփանյանը ընտրվել է Եվրասիայի կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի Նախագահ

28.09.2010

10.09.2010թ.-ին Մինսկում կայացած Եվրասիայի կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի (Association of Eurasian Central Securities Depositories, AECSD) տարեկան ընդհանուր ժողովի որոշմամբ "Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա" ԲԲԸ-ի Տնօրեն Վահան Ստեփանյանը ընտրվել է Ասոցիացիայի Նախագահ:

Նախագահի պաշտոնում պարոն Ստեփանյանը կղեկավարի Ասոցիացիայի աշխատանքները, կկոորդինացնի նրա մասնակիցների համատեղ գործողությունները, ինչպես նաև Ասոցիացիայի կազմում գործող աշխատանքային խմբերի գործունեությունը: Բացի այդ, նա կիրականացնի նաև ներկայացուցչական գործառույթներ` ընդլայնելով և կառավարելով Ասոցիացիայի կապերը միջազգային մասնագիտացված կազմակերպությունների հետ:
Եվրասիայի կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիան` 22.12.2004թ.-ին հիմնադրված ԱՊՀ երկրների կենտրոնական դեպոզիտարիաների միություն է, որին ներկայումս անդամակցում են 11 պետությունների դեպոզիտար հաստատություններ: Ասոցիացիայի հիմնական նպատակներն են դեպոզիտար գործունեության զարգացումն ու կատարելագործումը, միասնական դեպոզիտար դաշտի ստեղծումը, ինչպես նաև արժեթղթերով հաշվարկների միջազգային համակարգին Ասոցիացիայի անդամների ինտեգրման ապահովումը:

Թարմացված է առ` 24.02.2017