Կատեգորիա: Դեպոզիտարիա

Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի կողմից գրանցվել է "ԱՐԱՐԱՏԲԱՆԿ" ԲԲԸ-ի բաժնետոմսերի տեղաբաշխումը

23.06.2010

22.06.2010թ.-ին Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի կողմից գրանցվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի հասարակ անվանական 120,000 բաժնետոմսերի տեղաբաշխումը:

Բաժնետոմսերը բանկի կողմից տեղաբաշխվել են փակ տեղաբաշխմամբ: Այսպիսով, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում ցուցակված ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի հասարակ անվանական բաժնետոմսերի (ARBK) ընդհանուր քանակը կազմել է 1,192,401, իսկ շրջանառության մեջ գտնվող ընդհանուր ծավալը (անվանական արժեքով)` 5,962,005,000 ՀՀ դրամ:

Թարմացված է առ` 29.03.2017