Կատեգորիա: Դեպոզիտարիա
"Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա" ԲԲԸ-ն հայտարարում է մրցույթ
31.07.2009Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա" ԲԲԸ-ն հայտարարում է մրցույթ` 2009թ.-ի ֆինանսատնտեսական իր գործունեության աուդիտն իրականացնելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել համապատասխան փորձ ունեցող ՀՀ և օտարերկրյա անհատ ձեռնարկատերեր և իրավաբանական անձինք: Աուդիտի իրականացման համար առաջարկի ներկայացման ձևը և առաջարկի մեջ ընդգրկվելիք տեղեկատվության նկարագրությունը` Word ֆորմատով կարող եք բեռնել այստեղից:
Առաջարկների ներկայացման վերջնաժամկետն է 2009թ.-ի սեպտեմբերի 4-ը, ժամը 18:00:
Առաջարկները պետք է ներկայացվեն հայերեն և անգլերեն լեզուներով, մեկական օրինակից` փակ եւ կնքված ծրարով, հետևյալ հասցեով`
"Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա" ԲԲԸ
ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան, 5բ
Առաջարկների հետ ներկայացված փաստաթղթերը հետ չեն վերադարձվում: "Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա" ԲԲԸ-ն պատասխանատվություն չի կրում առաջարկ ներկայացրած սուբյեկտների կողմից կատարված ծախսերի և կրած վնասների համար:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (374-10) 54-33-21 կամ 54-33-29 լրաց.104: