Կատեգորիա: Դեպոզիտարիա

Սերվերային տվյալների պահպանման և մշակման համակարգեր մատակարարող կազմակերպություն ընտրելու մրցույթ

04.03.2022

AMX-ը («Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ն) կազմակերպում  է սերվերային տվյալների պահպանման և մշակման համակարգեր մատակարարող կազմակերպություն ընտրելու մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք բավարարում են սույն հայտարարությամբ և հրավերով սահմանված որակավորման չափանիշներին և ունեն գնման պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող իրավունք, տեխնիկական և ֆինանսական միջոցներ:

Մրցույթին և մատակարարին ներկայացվող մանրամասն պահանջները կարող եք տեսնել այստեղ։

Եթե առաջարկվող գինը՝ ՀՀ դրամով, ենթակա է փոփոխման, արտարժույթի փոխարժեքի տատանման հետ կապված, ապա գնառաջարկը պետք է ներառի այդ մասին հստակ տվյալներ։ Եթե այն բացակայում է, ապա գինը կընդունվի որպես անփոփոխ գին:

Ընտրություն կատարելիս առաջնահերթյունը կտրվի մի շարք չափորոշիչներով պայմանավորված (գին, որակ, տեխնիկական չափանիշներ և այլն) լավագույն տարբերակ ունեցող առաջարկին։

Մրցույթին մասնակցել ցանկացող անձինք hայտերը պետք է ներկայացնեն թղթային ձևով AMX` ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան փողոց 26/1 հասցեով: Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել հայերեն և/կամ անգլերեն լեզվով մինչև 2022թ.-ի մարտի 18-ը՝ ժամը 17:00-ն: Միաժամանկ տեղեկացնում ենք, որ փաթեթների բացումը տեղի կունենա մարտի 21-ին, ժամը 11։00-ին վերոնշյալ հասցեով։ Հայտ ներկայացնողները, ըստ ցանկության կարող են մասնակցել բացման արարողությանը։

Թարմացված է առ` 04.03.2022