Կատեգորիա: Դեպոզիտարիա

ՀՀ Կենտրոնական բանկը գրանցեց «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի Կանոնադրության նոր խմբագրությունը

12.06.2009

ՀՀ Կենտրոնական բանկը գրանցեց «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի Կանոնադրության նոր խմբագրությունը, որի համաձայն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն դարձավ նրա նոր բաժնետերը:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ին ՀԿԴ-ի բաժնետոմսերի փոխանցմամբ (երկու ընկերությունները հանդիսանում են NASDAQ OMX միջազգային բորսայական ընկերության մի մասը) ավարտվում է Հայաստանում ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի ինտեգրման գործընթացը, որը երկու ընկերություններին հնարավորություն կընձեռի առավելագույնի հասցնել գործառնական սիներգիայից ստացվող առավելությունները: ՀԿԴ-ն և ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն կշարունակեն ծառայություններ մատուցել NASDAQ OMX-ի բրենդի ներքո, իրագործելով ընկերության ռազմավարությունը` Հայաստանը դարձնել տարածաշրջանում առաջատար կապիտալի շուկա:

Թարմացված է առ` 29.03.2017