Կատեգորիա: Բորսա
Տեղի է ունեցել «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի նոր թողարկման տեղաբաշխումը Հայաստանի ֆոնդային բորսայում
20.10.20212021թ.-ի հոկտեմբերի 20-ին Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ հաստատագրված տարեկան շահութաբաժնով Բ դասի փոխարկելի արտոնյալ բաժնետոմսերի (բորս․հապավում ՝ UNIBP2) բաց ստանդարտ տեղաբաշխման աճուրդ։
Փոխարկելի արտոնյալ բաժնետոմսերի աճուրդի ընթացքում կնքվել է 31 գործարք, որի արդյունքում տեղաբաշխվել է 4,778,261 հատ բաժնետոմս՝ 1,099,000,030 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Բաժնետոմսերի տեղաբաշխման գինը կազմել է 230 ՀՀ դրամ: