Կատեգորիա: Բորսա

Պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

15.09.2021

Հայաստանի ֆոնդային բորսայում սեպտեմբերի 14-ին և 15-ին տեղի են ունեցել 20․2 մլրդ դրամ ընդհանուր բավարարված ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ։

Սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած պետական պարտատոմսերի աճուրդների տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմել է 20 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 32,5 մլրդ դրամ(61%-ով գերազանցում է առաջարկին), որը վկայում է ֆինանսական շուկայի կայունության և պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին։

Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։

Պետական պարտատոմսերի աճուրդների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Հայաստանի ֆոնդային բորսայի կայքից:

Թարմացված է առ` 15.09.2021