Կատեգորիա: Բորսա

"Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ" ԲԲԸ-ն դարձել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի անդամ

20.02.2009

20.02.2009թ.-ից "Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ" (Հայէկոնոմբանկ) ԲԲԸ-ն դարձել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի անդամ: Բորսայի անդամի կարգավիճակը բանկին հնարավորություն է տալիս առեւտուր իրականացնելու բորսայում շրջանառվող բոլոր գործիքներով, ներառյալ կորպորատիվ արժեթղթերը, ՌԵՊՈ պայմանագրերը, պետական պարտատոմսերն ու արտարժույթը:

Հայէկոնոմբանկը` 1988թ.-ին հիմնադրված "ԽՍՀՄ Բնակսոցբանկի հայկական հանրապետական բանկի" իրավահաջորդն է: 1991թ.-ին բանկը գրանցվել է որպես բաց բաժնետիրական ընկերություն: Հայէկոնոմբանկը 2002թ.-ից ի վեր ցուցակված է եղել Հայաստանի Ֆոնդային Բորսայում, եւ այժմ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի B բորսայական ցուցակում ընդգրկված միակ ընկերությունն է (HEZB): 31.12.2008թ.-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 8.8 մլրդ ՀՀ դրամ, իսկ ակտիվների ընդհանուր մեծությունը գերազանցել է 50.3 մլրդ ՀՀ դրամը: Հայէկոնոմբանկը Երեւանում եւ Հայաստանի ողջ տարածում ունի 46 մասնաճյուղ: Բանկի մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել նրա www.aeb.am ինտերնետային կայքը:

Թարմացված է առ` 05.04.2017