Կատեգորիա: Բորսա

“Պրոմեթեյ Բանկ” ՍՊԸ-ն դարձել է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ

30.12.2008

29.12.2008թ.-ից “Պրոմեթեյ Բանկ” ՍՊԸ-ն դարձել է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ: Բորսայի անդամի կարգավիճակը Պրոմեթեյ բանկին հնարավորություն է տալիս առեւտուր իրականացնելու բորսայում շրջանառվող բոլոր գործիքներով, ներառյալ կորպորատիվ արժեթղթերը, պետական պարտատոմսերն ու արտարժույթը:

2008թ.-ի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ Պրոմեթեյ բանկը ունի 8,754,935 մլրդ ՀՀ դրամի չափով ընդհանուր կապիտալ և 15,864,197 մլրդ ՀՀ դրամի չափով ընդհանուր ակտիվներ: Պրոմեթեյ բանկի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել բանկի պաշտոնական www.prometeybank.am ինտերնետային կայքում:

Թարմացված է առ` 23.02.2017