Կատեգորիա: Բորսա

“Յունիբանկ” ՓԲԸ-ն դարձել է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ

30.12.2008

29.12.2008թ.-ից “Յունիբանկ” ՓԲԸ-ն դարձել է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ: Բորսայի անդամի կարգավիճակը Յունիբանկին հնարավորություն է տալիս առեւտուր իրականացնելու բորսայում շրջանառվող բոլոր գործիքներով, ներառյալ կորպորատիվ արժեթղթերը, պետական պարտատոմսերն ու արտարժույթը:

2008թ.-ի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ Յունիբանկը ունի 8,595,130 մլրդ ՀՀ դրամի չափով ընդհանուր կապիտալ և 68,015,091 մլրդ ՀՀ դրամի չափով ընդհանուր ակտիվներ: Բանկի 50%-ի սեփականատերն է հանդիսանում “Ասսետ Մենեջմենտ” ՍՊԸ-ն իսկ մնացած 50%-ի սեփականատերն է “Էվաինվեստ” ՍՊԸ-ն: Յունիբանկի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել բանկի պաշտոնական www.unibank.am ինտերնետային կայքում:

Թարմացված է առ` 23.02.2017