Կատեգորիա: Բորսա

2006թ. հունիս ամսվա առևտրի տվյալները

21.07.2006

2006թ.-ի հունիս ամսվա ընթացքում կնքված գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է “ՏԱՔՍԻ-1” ԲԲԸ (TAX1) բաժնետոմսերով, որոնց տեսակարար կշիռը կազմում է գործարքների ընդհանուր ծավալի 22.79%-ը, իսկ գործարքների ընդհանուր քանակի` 5.43%-ը:

Վերջինս առաջին հնգյակում է նաեւ ըստ 0.01 շրջանառելիության ցուցանիշի` զբաղեցնելով համապատասխանաբար հինգերորդ հորիզոնականը: Ամսվա ընթացքում առավելագույն քանակով գործարքներ կնքվել են “ԵՀԱՄ” ԲԲԸ (EMTA) բաժնետոմսերով, որը կազմում է ամսվա ընթացքում կնքված գործարքների 19.02%-ը, իսկ գործարքների ընդհանուր ծավալում այն զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը` կազմելով 21.75%: Ըստ կապիտալիզացիայի ցուցանիշի, ինչպես եւ նախորդ ամիս, առաջին հորիզոնականն է զբաղեցնում “ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ” ԲԲԸ-ն (MQER), որի կապիտալիզացիան կազմում է 30.06.06թ.-ի դրությամբ հաշվարկված շուկայի ընդհանուր կապիտալիզացիայի 30.76%-ը: Շրջանառելիության ամենաբարձր ցուցանիշը` 0.02, գրանցել են “ԿԱԹՍԱԷՆԵՐԳՈՄՈՆՏԱԺ” ԲԲԸ (KEGJ) բաժնետոմսերը:

Թարմացված է առ` 11.08.2016