Կատեգորիա: Բորսա

2006թ. մայիս ամսվա առևտրի տվյալները

31.05.2006

2006թ.-ի մայիս ամսվա ընթացքում կնքված գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է “Արարատ Կոնյակի-Գինու-Օղու Կոմբինատ” ԲԲԸ (YAGK) բաժնետոմսերով, որոնց տեսակարար կշիռը կազմում է գործարքների ընդհանուր ծավալի 90.90%-ը, իսկ գործարքների ընդհանուր քանակի` 1.2%:

Վերջինս առաջին հնգյակում է նաեւ ըստ կապիտալիզացիայի եւ շրջանառելիության ցուցանիշների` զբաղեցնելով համապատասխանաբար երկրորդ եւ հինգերորդ հորիզոնականները: Ամսվա ընթացքում առավելագույն քանակով գործարքներ կնքվել են “Շինուհայրի պոլիմերային կոշկեղենի գործարան” ԲԲԸ (SHPK) բաժնետոմսերով, որոնց տեսակարար կշիռը գործարքների ընդհանուր քանակում կազմում է 35.98%, իսկ գործարքների ընդհանուր ծավալում` ընդամենը 0.3%: Ըստ կապիտալիզացիայի ցուցանիշի` այս ամիս եւս առաջին հորիզոնականը զբաղեցնում է “Մաքուր Երկաթ” ԲԲԸ-ն (MQER), որը կազմում է 31.05.06թ.-ի դրությամբ հաշվարկված շուկայի ընդհանուր կապիտալիզացիայի 30.66%-ը: Շրջանառելիության ամենաբարձր ցուցանիշը` 0.07, գրանցել են “Գարուն” ԲԲԸ (GARN) եւ “Սելենա” ԲԲԸ (SELN) բաժնետոմսերը:

Թարմացված է առ` 11.08.2016