Կատեգորիա: Բորսա

2006թ. ապրիլ ամսվա առևտրի տվյալները

29.04.2006

2006թ.-ի ապրիլ ամսվա ընթացքում կնքված գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է “ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹ” ԲԲԸ (MQER) բաժնետոմսերով, որը կազմում է գործարքների ընդհանուր ծավալի 96.78%-ը, իսկ կատարված գործարքների քանակով այն զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը` կազմելով գործարքների ընդհանուր քանակի 4.35%-ը:

“ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹ” ԲԲԸ-ն առաջին հորիզոնականն է զբաղեցնում նաեւ կապիտալիզացիայի ցուցանիշով` կազմելով 30.04.06թ.-ի դրությամբ հաշվարկված շուկայի ընդհանուր կապիտալիզացիայի 43.04%-ը: Ամսվա ընթացքում առավելագույն քանակով գործարքներ կնքվել են “ԵՀԱՄ” ԲԲԸ (EMTA) բաժնետոմսերով, որոնց տեսակարար կշիռը գործարքների ընդհանուր քանակում կազմում է 40%, իսկ գործարքների ընդհանուր ծավալում` 0.55%: Շրջանառելիության ամենաբարձր ցուցանիշը` 0.04, գրանցել են “ՏԱՔՍԻ-1” ԲԲԸ (TAX1) բաժնետոմսերը:

Թարմացված է առ` 11.08.2016